News Item: : Գերմանացին հարևանի գորտին սատկացնելու պատճառով 1,5 հազար եվրո տուգանք է վճարել
(Category: Misc)
Posted by admin
Friday 13 May 2011 - 11:03:42

Գերմանիայի դատարաններից մեկը Քրեֆելդ քաղաքի բնակիչ Քրիստիան Թենհոֆերին պարտադրել է 1,5 հազար եվրո տուգանք վճարել հարևանի գորտին սատկացնելու համար:

Դատարանում 47-ամյա գերմանացին հայտարարել է, որ գորտի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառը եղել է այն, որ կենդանին գիշերներն այնպիսի բարձր ձայներ է արձակել` խանգարելով իր հանգստին: Կրակելով օդաճնշական զենքից` Թենհոֆերը վիրավորել է մեկ այլ գորտի ևս, որը սակայն ողջ է մնացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Իսկ կենդանիների տերը պնդել է, որ սպանված գորտը ընդհանրապես կռկռալ չգիտեր: «Գենետիկական շեղում էր»,-ասել է նա: Վերջինս մի քանի ամիս սառնարանում է պահել սատկած գորտի դին, որպեսզի դատարանում այն ներկայացնի իբրև իրեղեն ապացույց:
Դատարանը որոշում է կայացրել տուգանել Թենհոֆերին միայն այն բանից հետո, երբ պարզվել է, որ օդաճնշական զենքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով. ապօրինի զենք պահելը ճանաչվել է ծանրացուցիչ հանգամանք:

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://www.hovnet.am/news.php?extend.717 )