News Item: : Բրիտանացի գիտնականներն ասում են, որ զաֆրանը բուժում է քաղցկեղը
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 13 September 2011 - 10:07:08

Անգլիայի գիտնականները կարծում են, որ գտել են քաղցկեղային բջիջների դեմ զաֆրանի խտանյութով պայքարելու ձևը: Զաֆրանի բուժիչ հատկությունների մասին հայտնի է հարյուրամյակներ, ինչը հաստատվում է նաև հին եգիպտական բժիշկների գրառումներով:

Բրիտանական հետազոտական խումբն այդ բույսն օգտագոերծել է նոր դեղամիջոց ստեղծելու համար, որը օրգանիզմում աշխատում է միայն քաղցկեղային ուռուցքից անջատվող քիմիական նյութի ազդեցությամբ: Փորձակենդանիների վրա կատարված ուսումնասիրության ժամանակ նոր միջոցի ազդեցությամբ կենդանիների կեսը բուժվել է քաղցկեղից: Գիտնականները մտադիր են նոր դեղամիջոցը փորձարկել երկու տարվա ընթացքում: Նրանք նշում են նաև, որ դեղամիջոցը կողմնակի երևույթներ չի առաջացնում:

http://ankakh.com/2011/09/143155/


This news item is from HovNet LTD
( http://www.hovnet.am/news.php?extend.1278 )