News Item: : Այսօր շախմատի միջազգային օրն է
(Category: Misc)
Posted by admin
Wednesday 20 July 2011 - 10:14:12

Աշխարհն այսօր նշում է շախմատի միջազգային օրը: 1924 թվականի հուլիսի 20-ին հիմնադրվեց շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ):

Իսկ 1966 թվականից այդ կառույցը իր ստեղծման օրը հռչակեց որպես շախմատի միջազգային օր: Մասսայական այս խաղը, որի ծննդավայրը համարվում է Հնդկաստանը, իրականում պարսկերեն անվանում ունի, որը կազմված է երկու արմատներից` շախ և մատ` տիրակալը մեռավ: Իսկ 64 վանդակների վրա շարժվող 32 խաղաքարերը վաղուց ի վեր վերածվել են մարդկային պրպտող մտքի ընթացքը գնահատող չափորոշիչների` խաղը դարձնելով արվեստ, հաղթանակը` ստեղծագործություն:
Այժմ ՖԻԴԵ-ի կազմում ընդգրկված են 162 երկրներ, իսկ ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակը ներառում է շուրջ 90 հազար շախմատիստների: ՖԻԴԵ-ին Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է 1992 թվականից: Եվ հպարտությամբ պիտի նշել, որ մեր շախմատիստները ուժեղագույնների շարքում են:

http://asekose.am/?p=38777


This news item is from HovNet LTD
( http://www.hovnet.am/news.php?extend.1036 )