Հարգելի բաժանորդներ, "ՀՈՎՆԵՏ" ցանցում գործում է անվճար խաղային սերվերներ,
Counter-Strike => 62.89.31.98:27015 FEAR Deathmatch => 62.89.31.98:27888 Call of Duty 1 => 62.89.31.98:28960 Call of Duty UO => 62.89.31.98:28993 Call of Duty 4 => 62.89.31.98:28961
Հարգելի բաժանորդներ, Մեզ մոտ տեղի են ունեցել ինտերնետ կապի արագությունների բարձրացում առանց գնային փոփոխության,
256Կբիթ/վ արագությունից օգտվող բաժանորդները այժմ կօգտվեն 512Կբիթ/վ արագությամբ, 512Կբիթ/վ արագությունից օգտվող բաժանորդները այժմ կօգտվեն 1Մբիթ/վ արագությամբ, 1Մբիթ/վ արագությունից օգտվող բաժանորդները այժմ կօգտվեն 2Մբիթ/վ արագությամբ:
"ՀՈՎՆԵՏ" ՍՊԸ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱՐՑԱԽԻ 8 ՀԱՍՑԵ, VIVARO ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՐևԱՆՈՒԹՅԱՄԲ:
Phone1: (010) 43-01-50 Phone2: (077) 49-11-01
"ՀՈՎՆԵՏ" ՍՊԸ
Հյուսթոնի մահվան ժամանակ հյուրանոցում գտնվող հյուրերը պահանջում են փոխհատուցում
Ինչպես գրում է TMZ.com կայքը, Լոս Անջելեսում գտնվող Beverly Hilton հյուրանոցի բազմաթիվ հյուրեր, ովքեր փետրվարի 11-ին Ուիթնի Հյուսթոնի մահվան ժամանակ գտնվել են այդ հյուրանոցում, պահանջել են փոխհատուցում` ոստիկանության և հյուրանոցի անձնակազմի կողմից իրենց պատճառված անհարմարությունների համար:
Երրորդ ռեյխի ղեկավարը ժառանգ է ունեցել Ֆրանսիայում: Իհարկե Ժան Մարի Լորեն մահացել է դեռեւս 1958 թվականին, այդպես էլ չկարողանալով ապացուցել իր ծագումը, թեպետեւ գիրք էր գրել «Քո հորն անվանում էին Հիտլեր» վերնագրով: Ճշմարտությանը հասել է նրա փաստաբան Ֆրանսուա Գիբոն:
Մարսի վրա կյանքի նշույլներ փնտրող դետեկտորը Չիլիի անապատում հայտնաբերել է ստորգետնյա «օազիս»
Մարսում կյանքի որոնման համար մշակված դետեկտորի օգնությամբ կարողացել են հայտնաբերել միկրոօրգանիզմներ, որոնք գտնվում են Չիլիի Ատակամա անապատի աղակալված հողում` մինչև 3 մետր խորությամբ: Այսպիսի հետազոտություններ Astrobiology հանդեսում հրապարակել են իսպանական աստղա-կենսաբանական կենտրոնի (INTA-CSIC) և Չիլիի Հյուսիսային կաթոլիկ համալսարանի գիտնականները:
Նորվեգիայի արքայադուստրը գիրք է գրել՝ «Հրեշտակների գաղտնիքները»
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան գիրք է գրել, որում ընթերցողին ասվում է, թե ինչպես կարելի է շփվել հրեշտակների հետ: Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, «Հրեշտակների գաղտնիքները» գիրքը արքայադուստրը գրել է գրող Էլիզաբեթ Նորդենգի հետ:
Սթիվի Ուանդերն ու Արետա Ֆրանկլինը կերգեն Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության արարողության ժամանակ
Ամերիկացի հայտնի երգիչներ Արետա Ֆրանկլինը և Սթիվի Ուանդերը պատրաստվում են երգել շաբաթ օրը կայանալիք Ուիթնի Հյուսթոնի հրաժեշտի արարողության ժամանակ: Այս մասին Associated Press գործակալությանը հայտնել է Հյուսթոնի ներկայացուցիչ Քրիստեն Ֆոսթերը:
Ոճի թագուհի 95-ամյա Զելդա Կապլանը մահացել է Նյու Յորքում նորաձեւության ցուցադրության ժամանակ
Ոճի թագուհի, «էգ առյուծ» եւ մարդու իրավունքների պաշտպան 95-ամյա Զելդա Կապլանը կյանքից հեռացել է իրեն բնորոշ մահով` Նյու Յորքում նորաձեւության շաբաթվա շրջանակներում անցկացվող Ջոանա Մաստրոյանիի հավաքածուի ցուցադրության ժամանակ` նստած առաջին շարքում:
Ամերիկացի մոլագարը նախկին՝ 200 տարվա ազատազրկման փոխարեն բանտում կանցկացնի 225 տարի
Նյու Յորքի դատարանը 4 մարդու սպանության համար դատապարտված ՝ ուկրաինական ծագում ունեցող Մաքսիմ Գելմանի 200 տարվա ազատազրկմանն ավելացրել է ևս 25 տարի: Անցած տարվա նոյեմբերին Գելմանն իրեն մեղավոր էր ճանաչել 4 մարդու սպանության, ինչպես նաև զինված հարձակում և մահափորձ իրականացնելու մեջ:
Բրազիլացի փոփ-կատարող Ժոաո Բրազիլը Մադոննային մեղադրել է գրագողության մեջ։ Այս մասին հաղորդում է NME-ն: Երգչի կարծիքով՝ Մադոննայի Gimme All Your luvin երգի կրկներգն իր L.O.V.E. Bnana երգի դրվագների պատճենն է: Իրոք, մի քանի զուգահեռներ կարելի է գտնել L.O.V.E. Madonna և L.O.V.E. Banana երգերի միջև: