Our comments can be syndicated by using these rss feeds.
Շուկայից կանհետանան բոլոր ապօրինի ձայներիզներն ու տեսաերիզները...եթե ընդունվի օրենքը
Հայաստանում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքն առաջին անգամ ընդունվել է 1996թ., և չնայած այս ոլորտի օրենսդրությունը բավական լավն է, այնուամենայնիվ, անօրինականությունները չափազանց շատ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ հեղինակային իրավունքի բնագավառի կարգավորման համար բավական արդյունավետ օրինագիծ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը։