Our comments can be syndicated by using these rss feeds.
Գերմանիայում մտադիր են բացել համալսարան, որտեղ դասավանդումը կանցկացվի ժեստերի լեզվով
Գերմանիայում մտադիր են բացել Եվրոպայում առաջին համալսարանը, որտեղ դասավանդումը կանցկացվի ժեստերի լեզվով, հայտնում է Deutsche Welle (Գերմանական ալիք) գործակալութունը։ Այս հետաքրքիր կրթական նախագիծը նախատեսվում է կյանքի կոչել առողջարանային Բադ Կրոյցնախ քաղաքում։ Նշվում է, որ դասավանդման համար ընտրվելու է գերմաներեն ժեստերի լեզուն, քանի որ ժեստերի լեզուները, ինչպես և սովորական ձայնավորված լեզուները, էականորեն տարբերվում են միմյանցից։ Այս բուհում բարձրագույն կրթության դիպլոմներ կարող է ստանալ 2000 ուսանող։