Our comments can be syndicated by using these rss feeds.
Ամերիկացին մտադիր է փուչիկների օգնությամբ հատել Ատլանտյան օվկիանոսը
Ամերիկացին որոշել է կրկնել Վիննի Թուխի սխրանքը, ով օդ էր բարձրացել փուչիկների օգնությամբ: Սակայն ամերիկացի Ջոնաթան Թրափը դրա համար կօգտագործի ոչ թե մեկ, այլ՝ 265 փուչիկ: Ապագա թաբլոիդների հերոս Թրափը պատրաստվում է իրար կապել մեծ քանակությամբ փուչիկներ, ամրացնել դրանք եւ այդկերպ անցնել ողջ Ատլանտյան օվկիանոսը: 38-ամյա ամերիկացին մտադիր է իր թռիչքն սկսել ԱՄՆ Մեն քաղաքից 2013 թվականի գարնանը եւ վայէջք կատարել Փարիզում: